Անմար լույսեր եք Մեսրոպյան տառեր, Որքան հույզեր եք իմ սրտում վառել… Ձեզնո՛վ եմ զգում հմայքը խոսքի, Բացում գիտության դռները ոսկի

“Հայ զինվոր…”

Հոկտեմբերի 31st, 2017

Այնթապի N1 միջն. դպրոցում հոկտեմբերի 27-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Իսրաելյանը 10-րդ դասարանում անցկացրեց բաց դաս “Հայ զինվոր…” խորագրով։Դասի նպատակն էր  աշակերտներին հնարավորություն տալ

Համապետական շաբաթօրյակ

Հոկտեմբերի 21st, 2017
           2017թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում հայտարարված էր համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցավ Այնթապ համայնքը, իսկ Այնթապի հ1 միջնակարգ դպրոցը անմասն չմնաց դրանից: Դպրոցի աշխոտողները աշակերտների հետ միասին կատարեցին մաքրման աշխատանքներ, իսկ վերջում հարակից տան բնակիչը, ով միաժամանակ ծնող է դպրոցում, հյուրասիրեց բոլորին: Վերջինս էլ ապացույց է, որ դպրոցը սերտորեն համագործակցում է համայնքապետարանի և ծնողական համայնքի հետ:

ՙՙԱ՚՚ տառի շնորհանդեսը Օշականում

Հոկտեմբերի 20th, 2017
         20017թ. հոկտեմբերի 17-ին անցկացվեց արդեն ավանդույթ դարձած <<Ա>> տառի շնորհանդեսը: Iա և Iբ դասարանի աշակերտները դասվարներ Շ. Հարությունյանի և Ա. Իսկանդարյանի ուղեկցությամբ  այցելեցին Օշական: Միջոցառման վայրի ընտրությունը պատահական չէր. նպատակն էր մատաղ սերնդի մեջ սերմանել հարգանք և սեր ազնվազարմ ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի նկատմամբ:

Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ

Հոկտեմբերի 10th, 2017
        Սիրելի՛ ուսուցիչներ,
       Խորին հարգանքով և երախտագիրությամբ շնորհավորում ենք ձեզ՝ մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա առթիվ:
        Ձեր դժվարին աշխատանքը արժանի է խորին հարգանքի ու ակնածանքի: Հաջողություններ ձեզ՝ ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին:

Դպրոցական կայուն սնունդ ծրագրի մեկնարկը

Սեպտեմբերի 5th, 2017
             2013 թվականի ՀՀ կառավարությունը հաստատել է <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որի հիմքում դրվել է Միավորված ազգերի Կազմակերպության Պարենի Համաշխարհային ծրագրի առկա փորձը:

Շնորհավոր գիտելիքի օր

Սեպտեմբերի 1st, 2017
        Ողջու՜յն, սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, մեծ սպասելիքներով լցված առաջին դասարանցիներ: Այսօր բոլորիս համակել է անասելի մի հուզմունք, մեր սիրելի դպրոցը նորից իր գիրկն է առել հարյուրավոր երեխաների, լցվել նրանց զրնգուն ծիծաղով, ուրախությամբ և հրճվանքով:

Համապետական շաբաթօրյակ

Մայիսի 27th, 2017
       << Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանով 2017թ. մայիսի 27-ին տեղի է ունեցել համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան դպրոցի աշակերտները, ծնողները և մանկավարժական կոլեկտիվը: Դպրոցում ամենուր տիրում էր աշխույժ ու ջերմ աշխատանքային մթնոլորտ: Աշակերտները մեծ սիրով և ոգևորությամբ իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին դպրոցամերձ տարածքի մաքրման աշխատանքներում:

Այնթապի N1 միջն. դպրոցի այցը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց

Մարտի 27th, 2017
      2017թ. մարտի 27-ին Այնթապի N1 միջն. դպրոցը  ՀՀ ԿԳ նախարարության գործընկեր դպրոցների համագործակցության շրջանակներում այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի (հիմնադրամ) ավագ դպրոց:

Խնկո Ապոր գրադարանում

Մարտի 23rd, 2017
          Մարտի 23-ին Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան Այնթապի հ.1 դպրոցի 2-րդ դասարանի սովորողները այցելեցին Խնկո Ապոր անվան մանկական գրադարան: Գրադարանը սովորողների առջև բացեց հյուրընկալ դռները իր ողջ ճոխությամբ ու բազմազանությամբ: Երեխաները այցելեցին գրադարանի տարբեր սրահներ, որտեղ նրանց սպասվում էր հետաքրքիր անակնկալներ: Դիտեցին տարբեր նկարազարդ գրքեր, լսեցին մանկական զվաթ երաժշտություն, դիտեցին ,, Պույպույ մուկիկը,, մուլտֆիլմը, իսկ հեքիաթի սենյակում լսեցին  ,, Ճպուռն ու մրջյունը,, առակի մյուզիքլը: Երեխաների համար անակնկալ էր Երևանի հ. 8 հատուկ կրթահամալիրի սաների ներկայացրած գարնան մասին փոքրիկ միջոցառումը և Հովհ. Թումանյանի ,, Անխելք մարդը,, բեմականացումը: Երեխաները լիովին բավարարված, հիացած և ուրախ տրամադրությամբ վերադարձան տուն՝ ստանալով իրենց բազմաթիվ ուղղած խարցերի պատասխանները գրադարանի, գրքերի, Խնկո Ապոր մասին:

Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19th, 2017
           Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պամանավորված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: Այնթապի թիվ 1 միջնակարգ դպրոցում ամեն տարի նշվում է այս տոնը: Նախակրթարանի 2-րդ խմբում այս տարի գիրք նվիրելու օրը սկսվեց ,,Քաջ Նազարը,, և ,,Անխելք մարդը,, հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի դիտմամբ: Փոքրիկներն այցելեցին դպրոցի գրադարան, ծանոթացան տարբեր գրքերի հետ: Այնուհետև ավանդույթի համաձայն, որպես օրվա գեղեցիկ եզրափակոււմ երեխաները միմյանց նվիրեցին գրքեր:

Անմար լույսեր եք Մեսրոպյան տառեր, Որքան հույզեր եք իմ սրտում վառել… Ձեզնո՛վ եմ զգում հմայքը խոսքի, Բացում գիտության դռները ոսկի